Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Չգրանցված դեղերը խնդիր են բոլորի համար

Հայկական շուկայում ժամանակ առ ժամանակ հայտնաբերվում են չգրանցված, ժամկետանց դեղեր. 2010 թ.-ի վերջին քառորդին դեղատներում անցկացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ չգրանցված և ժամկետանց դեղեր: Որոշ դեղատների լիցենզիաները կասեցվել են:

 

Aysor-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Սուրեն Քրմոյանը տեղեկացրեց, որ դեղատներում հայտնաբերված չգրանցված դեղերի առգրավումը «որակ չի տալիս, քանի որ ստուգվել է ընդամենը 20-30 դեղատուն»:

 

«Չգրանցված դեղերի խնդիր մենք, իրոք, ունենք»,- շեշտեց Ս. Քրմոյանը և հավելեց, որ վերահսկողություն է իրականացվում, որի նպատակը չգրանցված դեղերի հայտնաբերումն է:

 

Առողջապահության նախարարի խորհրդականի խոսքերով` վերահսկողության արդյունքում կտրուկ նվազել է այն ընկերությունների թիվը, որոնք չգրանցված դեղեր են վաճառում:

 

Ինչ վերաբերում է դեղերը չգրանցելու պատճառներին, ապա Սուրեն Քրմոյանը նշեց, որ որոշ դեղեր մեծ պահանջարկ ունեն, սակայն արտադրող ընկերությունը չի ցանկանում գրանցվել: Այս դեպքում պատճառը ֆինանսական, մարկետինգային է:
Այդ իսկ պատճառով կենսական անհարժեշտությն դեղերը գրանցվում են պետական բյուջեի հաշվին: Այդպիսի միջոցների ցանկում 11 դեղ կա:

 

Դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը նույնպես անհանգստացած է շուկայում շրջանառվող կեղծ և չգրանցված դեղերի խնդրով:

 

«Թե’ արտադրողների, թե’ ներմուծողների, թե’ դեղ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին վնասում է շուկայում շրջանառվող կեղծ, ժամկետանց դեղերի վաճառքը»,- շեշտեց ԴԱՆ միության նախագահը:

 

Նա նաև տեղեկացրեց, որ փետրվար ամսին նախատեսում են մոնիտորինգ իրականացնել Հայաստանի դեղատներում` իրավիճակը ստուգելու համար:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ